«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Բաստիան Շվանշտայգերը որոշել է փոխհատուցել ակումբի այն երկրպագուներին, ովքեր իր խաղային մարզաշապիկը սխալ համարով են գնել, հաղորդում է The Independent-ը:
31-ամյա կիսապաշտպանը «Յունայթեդ.-ում վերցրել է 31 համարը, չնայած այն բանին, որ մինչմրցաշրջանային խաղերին նա մասնակցել էր 23 համարով: Բոլորը, ովքեր շտապել են գնել ֆուտբոլիստի «սխալ» համարներով շապիկները, կարող են փոխել դրանք:
Նշենք, որ նման կերպ է վարվել նաև «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն, ով Էդին Ջեկոյի հեռանալուց հետո 16 համարը փոխել է 10-ով:






































