Ցմահ բանտարկության դատապարտված ԱՄՆ-ի բնակիչ Քևին Քինգը բանտի աշխատակցուհիներից մեկից դատարանով շահել է 1000 դոլարից ավելի գումար: Ինչպես հայտնում է Reuters-ը, Քինգը այդպիսի փոխհատուցում է ստացել այն բանի համար, որ վերջինս մերժել է կնոջը գրկելու նրա խնդրանքը:
Դեպքը տեղի է ունեցել 2012 թվականին, երբ Թիֆանի Ուիլյամսը տղամարդուն և նրա կնոջը հրամայել է չդիպչել միմյանց:
Քինգի բողոքը քննարկվել է Դեթրոյթի դաշնային դատարանում 2014 թվականին:







































