Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Fox35 հեռուստաալիքի հաղորդավար Ջոն Բրաունն ուղիղ եթերում հրաժարվել է լուսաբանել Քարդաշյանների ընտանիքի մասին նորությունները։ Նա լքել է տարածքը՝ հայտարարելով, որ տանել չի կարողանում այդ թեման։ Հեռուստաստուդիայում գրանցված այդ միջադեպը գլխավորել է Facebook-ում ամենաշատ քննարկվող թեմաների ցանկը։
Բրաունը պետք է ընթերցեր առավոտյան նորությունն այն մասին, որ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի խորթ քույր, 18-ամյա Քայլի Ջեները սկսել է տանը ճագար պահել և նրան անվանել է իր հոր անունով (ով 2015 թվականին փոխել է իր սեռը)։ Բրաունը հայտարարել է, որ ունի հիանալի տրամադրություն և հրաժարվում է խոսել Քարդաշյանի մասին։









































