Մարտի 18-ին, ժամը 10.07-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի1-ին փողոցում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է դիտահորի մեջ. անհրաժեշտէ օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՈւԱԶ» մակնիշի 208 ՕՕ 90 ավտոմեքենան, տուժածներ չկան:









































