Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ոսկու շուկաներում «կատաստրոֆիկ» վիճակ է, մարդիկ սառեցնում են իրենց ԱՁ-ները

«Բաղնիքի» և ոսկու մյուս շուկաներում «կատաստրոֆիկ» վիճակ է՝ փաստում են ոսկեգործությամբ զբաղվողները: Ամեն օր փակվում են նոր ԱՁ-ներ, ու շուկայում սեղանիկները մնում են դատարկ:

Սեպտեմբերի 1-ից իր ԱՁ-ն է պատրաստվում փակել նաև տիկին Շողիկը: «Առևտուրը համարյա 90 տոկոսով հետ է գնացել, բացարձակ առևտուր չկա: Ուղիղ 2 տարի է՝ ես իմ նախկին կուտակած ապրանքները վաճառում եմ ինքնարժեքով, ինքնարժեքից ցածր, որպեսզի կարողանամ վճարել հարկերն ու վարձավճարները: Ես 2 տարուց ավելի շահույթ չեմ ունեցել, ու այլևս այսպես շարունակելն անհնար է: Ես սեպտեմբերի 1-ից փակում եմ իմ ԱՁ-ն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Շողիկը:

Վերջինիս խոսքով՝ իրենք հույս ունեին, որ գոնե շուկայի սեփականատերերը մի քիչ կիջեցնեին վարձավճարները, բայց անօգուտ: Ոչ ոք ոչ մի զիջման չգնաց, և այս վիճակով այլևս հնարավոր չէ աշխատել: «Ոչ մեկի կողմից ոչ մի մոտեցում չեղավ, ոչ մի գրոշ վարձավճարներից չիջեցվեց, ու այլևս հնարավոր չէ գոյատևել և այլ միջոցներով աշխատած գումարը դնել էս գործի մեջ, անօգուտ է: Շուկայի տերերն էլ համառում են, թե իրենք էլ են հարկեր տալիս, իրենց վրա էլ է գումար դրված: Սա է իրականությունը»,- հավելեց տիկին Շողիկը:

Նրա խոսքով՝ առաջիկայում ավելի վատ է լինելու, քանի որ այս երկու ամսվա մեջ գոնե չնչին առևտուր լինում էր, քանի որ սփյուռքահայեր, տուրիստներ շատ կան քաղաքում, բայց «սեպտեմբերից իսկական կատաստրոֆիկ վիճակ է լինելու: Բոլորը դրանում կհամոզվեն ու նույնպես կսկսեն փակել իրենց կետերը:
Չէր կարելի մի գործունեության վրա 10 տեսակի հարկ դնել, ոսկու գինը բարձրացնել ու ակնկալել, որ էդ վիճակում առևտուր կլիներ»,- նկատեց մեր զրուցակիցը:

Նույն վիճակն էր նաև Մալաթիայի ոսկու շուկայում: Խմբագրություն զանգահարած աշխատակիցը հորդորում էր գնալ և նկարահանել դատարկ սեղանները: «Ապշելու բան է, ամեն օր 2-3 հոգի իրենց իրերը հավաքում են ու գնում, ու սա կառավարությունն անվանում է ոլորտի խթանո՞ւմ: Ի՞նչ խթանման մասին է խոսքը, երբ հարկերն ու վարձավճարները խեղդում են մեզ, վարկերի տակ խեղդված ենք»,- ասաց աշխատակիցը:

Ինչ վերաբերում է կառավարության տարբերակված լուծմանը, որի անունը կառավարությունը դրել էր ոլորտի խթանում և համաձայն որի՝ ոսկեգործությամբ զբաղվողները պետք է ընտրեին՝ վճարել շրջանառության հա՞րկ, թե՞ հաստատագրված վճար, մեր զրուցակիցների խոսքով՝ բլեֆ է եղել:

«Ոչ ոք դիմում չի գրել, չի ընտրել հարկատեսակը: Հաշվապահությունից ոնց ուզել, ում վրա ինչպես ուզել՝ ձևակերպել են: Հաշվապահությունը ում հետ ոնց ցանկացել՝ այնպես էլ վարվել է»,- ասացին նրանք:

Դատելով նրանց տրամադրվածությունից՝ առաջիկայում բողոքի ակցիաներ են սպասվում: «Ժողովուրդը պետք է չքնի, փողոց դուրս գա ու պայքարի, որ գոնե օրվա հացի փող կարողանան աշխատել, այլ ոչ թե մենակ հարկ ու արենդայի վճար տան»,- եզրափակեցին մեր զրուցակիցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում