Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի ազատ մամուլի հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է Ադրբեջանում լրագրող Ռասիմ Ալիևի սպանությունը։
Միյատովիչն ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահին, որում ընդգծել է, որ Ադրբեջանում կտրուկ վատթարանում է մամուլի ազատության վիճակը, և կոչ է արել ապահովել մամուլի անվտանգությունը երկրում։
Նա հիշեցրել է, որ քանիցս բարձրացրել է այդ հարցերը, լրագրողների կողմից սպառնալիքներ ստանալն ու կալանավորվելը. «Դժբախտաբար, փաստում եմ, որ տվյալ ուղղությամբ չի իրականացվում որևէ աշխատանք։ Ռասիմ Ալիևի ողբերգական մահը մեզ համար պետք է լինի հիշեցում առ այն, թե ինչ է պետք անել»։











































