Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում շարունակվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը:
Քիչ առաջ մեղադրող դատախազ Վլադիմիր Անդրուսենկոն հնչեցրեց Պերմյակովին առաջադրած մեղադրանքը: Վալերի Պերմյակովն ամբողջությամբ ընդունեց մեղադրանքը: Իսկ նրա շահերի պաշտպանը հայտարարեց, որ այս փուլում հարցերի չի պատասխանելու:









































