«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը հերթական անգամ գովեստի խոսքեր է հասցեագրել «Բարսելոնա»-ին: Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ մեծ բավականություն է ստանում` հետևելով կատալոնական ակումբի խաղին:
«Ամենից շատ ինձ դուր է գալիս հետևել «Բարսելոնա»-ի խաղին: Այդ թիմի կազմում հանդես է գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Լիոնել Մեսսին: «Բարսելոնա»-ում խաղում են նաև այնպիսի ֆանտաստիկ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Չավին, Ինյեստան, Ֆաբրեգասն ու Դանիել Ալվեսը:
Ես երազում եմ խաղալ Եվրոպայում և, հավանաբար շուտով, կիրականացնեմ երազանքս»,- նշել է Նեյմարը:





































