ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Թոմ Պերեսին կնշանակի նոր աշխատանքի նախարար: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին:
Նախքան 2009թ. արդարադատության նախարարություն տեղափոխվելը Պերեսը եղել է Մերիլենդ նահանգի աշխատանքի նախարարը: Եթե նրա թեկնածությունը հաստատվի սենատի կողմից, նա կզբաղեցնի հունվարին հրաժարական տված Հիլդա Սոլիսի պաշտոնը:









































