«Թալիբան» շարժումը դատապարտել է այս շաբաթ հրապարակված տեսագրությունը, որում ցուցադրված է, թե ինչպես են ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինները դաժան հաշվեհարդար տեսնում աֆղան գերիների հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության գրոհայինները, ենթադրաբար՝ Նանգարհար արևելյան գավառում, գերիներին մահապատժի են ենթարկել՝ տեղադրելով պայթուցիկներ և նրանց պայթեցնելով:
Թալիբները տեսագրությունը անվանել են «սարսափազդու» և դատապարտել առևանգողներին, որոնք գերիներին «անողոք տանջալից մահվան» են դատապարտել: Այդ գործողությունը նրանք անվանել են հանցագործություն և բարբարոսություն, իսկ մարդկանց, ովքեր նման բան են թույլ տվել՝ իսլամի ներքո թաքնվող տգետներ:









































