Լիբանանի հետ սահմանին գտնվող սիրիական Զաբադանի քաղաքում և երկու շիայական գյուղերում հայտարարվել է երկօրյա հրադադարի ռեժիմ կանոնավոր բանակի, ապստամբների և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ներկայացուցիչների միջև։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Համաձայնությունը ձեռք է բերվել, որպեսզի բժիշկները կարողանան օգնություն ցուցաբերել կարիքավորներին։
Բանակցություններ են անցկացվում երկրի այլ բնակավայրերում նույնպես հրադադարի ռեժիմ սահմանելու համար։ Ապստամբների կողմից բանակցությունների են ուղարկվել «Ալ-Նուսրայի ճակատի» ներկայացուցիչները։









































