Ամերիկյան վարչակազմը համոզված է, որ Իրանը վերջին մի քանի տարվա ընթացքում չի զբաղվում ռազմական ուղղվածությամբ ատոմային մշակումներով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Նյու Յորքում իր ելույթի ժամանակ, հայտնում է tass.ru-ն:
Նրա բառերով՝ ԱՄՆ-ի կառավարությունը չի կասկածում, որ Թեհրանը ոչ վաղ անցյալում նպատակ է ունեցել միջուկային զենք ստեղծելու, սակայն ամերիկյան հետախուզության տվյալներով՝ մոտ 2005 թվականից իրանցիները դադարեցրել են այդ գործունեությունը:
Քերին նաև նշել է, որ միջուկային գործարքի իրականացումից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարումը կարող է վերափոխվել այն բանին, որ Վաշինգտոնը կդադարի Եվրամիությանը և մյուս արտասահմանյան գործընկերներին աջակցել ուկրաինական հարցում:
Բացի այդ, դա կնպաստի, որ ամերիկյան դոլարը դադարի աշխարհի պաշարային տարադրամ լինելուց:
«Դա միանգամից չի լինի, սակայն Ռուսաստանը և Չինաստանը միասնական աշխատանք են տանում այն ուղղությամբ, որ համաշխարհային պահուստային տարադրամը չլինի միասնական և չվերահսկվի միայն ԱՄՆ-ի կողմից»,- ասել է Քերին:









































