Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին հավակնում է դառնալ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Այս տարի Բուլղարիան նշում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բուլղարացի հրեաների փրկության 70-ամյակը: 1943թ. Բուլղարիայի խորհրդարանը որոշում էր կայացրել արգելել հրեաների արտաքսումը՝ չնայած ֆաշիստական Գերմանիայի ճնշմանը:
«Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից հրեաների փրկության նախաձեռնողը և հոգևոր շարժիչը եղել է Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին»,- ասվում է Սուրբ Սինոդի հաղորդագրության մեջ:
Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդները վճռորոշ դեր են խաղացել հրեական փոքրամասնությանը փրկելու գործում, քանի որ այն Հիտլերի տարածքային վերահսկողության ներքո գտնվող միակ ուղղափառ եկեղեցին էր:
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը կհայտարարվի 2013թ. հոկտեմբերին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:






































