A Bola պարբերականը տեղեկացնում է, որ պորտուգալական «Բենֆիկա»-ի կիսապաշտպան Նիկոլաս Գայտանը առաջիկա օրերին կդառնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ:
27-ամյա արգենտինացու համար մղվող պայքարում «Յունայթեդ»-ը առաջ անցավ «Սիթի»-ից, ՊՍԺ-ից և «Ատլետիկո»-ից: Գայտանի տրանսֆերային արժեքը կազմել է 28 միլիոն եվրո:
«Բենֆիկա»-ի կազմում արգենտինացին մասնակցել է 216 խաղի և 30 գոլ խփել:









































