Իտալական «Միլան»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմը համալրվել է իտալացի պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիով:
Ֆուտբոլիստն այսօր հաջող բուժզննում է անցել Միլանում, որից հետո 5 տարվա պայմանագիր է կնքել «ռոսոներներ»-ի հետ:
Հիշեցնենք, որ Ռոմանյոլին հանդես է եկել «Սամդորիա»-ում և «Ռոմա»-ում:








































