Բրիտանացի ֆերմերը գտել է իր դրամապանակը, որն ավելի քան 30 տարի առաջ մոռացել էր գնացքում: Դրա մեջ եղած գումարը մնացել է նույնությամբ, հայտնում է «Ռոսիսկայա գազետա»-ն:
Դերեք Հեմբլը 30-ն անց է եղել, երբ իր դրամապանակը մոռացել է գնացքի նստարանի վրա: 66 տարեկանում նա անսպասելիորեն վերադարձրել է իր կորուստը. դրամապանակը գտնվել է վագոնի նորոգման ժամանակ: Այդ ամբողջ ընթացքում այն եղել է նստարանի հետնամասում:
Դրամապանակում եղել է նաև Դերեք Հեմբլի հասցեով ստացական: Երկաթուղային ընկերության աշխատակիցը, ով գտել էր դրամապանակը, փորձել է կապվել Հեմբլի հետ նշված հասցեով: Պարզվել է՝ նա դեռ այնտեղ է ապրում:













































