Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

«ՄԻԱՎ վարակը Հայաստան են բերում հիմնականում Ռուսաստանից և Ուկրաինայից». սեքսապաթոլոգ

Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների՝ այս պահին ՀՀ-ում պաշտոնապես գրանցված է 1410 ՄԻԱՎ վարակակիր, իսկ ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ շուրջ 4 հազար: «Առաջին լրատվական»-ին կենտրոնից փոխանցեցին, որ իրենք կազմակերպում են կանխարգելիչ միջոցառումներ, սեմինարներ, որոնք ուղղված են մարդկանց սեռական կրթության մակարդակի բարձրացմանը՝ ՁԻԱՀ-ից խուափելու նպատակով:

ՁԻԱՀ-ով կարող են հիվանդանալ մի քանի ճանապարհով՝ սեռական, թմրամիջոցների ներարկման, հոմոսեքսուալ, ինչպես նաև՝ այն կարող է փոխանցվել հղի կնոջից երեխային և արյան միջոցով:

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս վիրուսով հիվանդ մարդիկ հասարակության լիարժեք անդամ են, և սխալ է նրանց մեջ խտրականություն դնելը. «Սակայն նրանք որևէ բուժհիմնարկում զննում անցնելիս պետք է տեղեկացնեն իրենց առողջական վիճակի մասին, որպեսզի պահպանվեն հիգիենայի կանոնները»

Մասնագետն ասաց նաև, որ հաճախ պտղին չվարակելու համար ՁԻԱՀ–ով վարակված կանանց հղիությունն ընդհատում են: Ինչ վերաբերում է ներերակային թմրամոլներին, ապա նրանք իրենց բուժումը ստանում են նույնիսկ պետական շրջանակներում:

ՀՀ-ում ՁԻԱՀ-ի տարածվածությունը, ըստ Սևադա Հակոբյանի, հիմնականում կապված է արտագնա աշխատանքի հետ. «Չպաշտպանված սեռական հարաբերության հետևանքով ՄԻԱՎ վարակը Հայաստան են բերում հիմնականում Ռուսաստանից և Ուկրաինայից: Նշեմ, որ արտասահմանում արդեն մշակվում է հատուկ ծրագիր, որով խրախուսվում է մեկ անձի հետ սեռական հարաբերությունը՝ հետագա բարդություններից խուսափելու համար»:

Վերջում նա հավելեց, որ արտաքին միջավայրում ՄԻԱՎ վիրուսը շատ անկայուն է և մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների օգտագործման դեպքում վերանում է:

Հավելենք նաև, որ ՄԻԱՎ-ով վարակվածների 55,8 %-ն, ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների, ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում