Անցած տարի Ջեսիկա Ալբան իր ուժերը փորձել է բիզնեսում՝ հիմնելով The Honest Company ընկերությունը: Տնական արտադրության ոչ տոքսիկ ապրանքները մեծ պահանջարկ էին վայելում: Առողջ ապրելակերպը ոչ միայն հաջողություն է բերել դերասանուհու բիզնեսին, այլև նրա նոր վաճառքի հանված «Ազնիվ կյանք» գրքի համար թեմա է հանդիսացել:
«Ազնիվ կյանք»-ում Ջեսիկան գրում է առողջ սննդի, ֆիթնեսի և տարածված «Պատրաստիր ինքդ» սկզբունքի մասին, որի հետևորդները ձգտում են իրենց ձեռքով պատրաստված իրեր օգտագործել: Գիրքը հագեցած է օգտակար խորհուրդներով և տեղեկատվությամբ:
««Ազնիվ կյանքը» բարեխիղճ սպառող լինելու անհրաժեշտության մասին է», -Ալբայի խոսքերը մեջբերում է Total Beauty-ն: Ընդ որում, դեռ ներածության մեջ Ջեսիկան նշում է, որ բուսակերությունը չի համապատասխանում իրեն և շատ այլ մարդկանց նույնպես:
Իմիջիայլոց, Ջեսիկան կարող է գործունեություն ծավալել բնական բաղադրիչներից պատրաստված կոսմետիկայի արտադրության ոլորտում: Դերասանուհին խոստովանել է, որ այդ գաղափարն իր մոտ ծնվել է, երբ նմանատիպ արտադրանքներ փնտրելիս ինքը դժվարությունների առաջ է կանգնել: Չկա այնպիսի ընկերություն, որին Ջեսիկան կարողանա ամբողջությամբ վստահել:








































