Եգիպտոսում ուժեղ շոգի հետևանքով մահացածների թիվը հասել է 40-ի։ Այս մասին հայտնում է «Ալ-Ահրամ» թերթը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր 20-ից ավելի զոհի մասին։
Նշվում է, որ միայն Կահիրեում վերջին մեկ օրում շոգը խլել է 11 մարդու կյանք։ Երկուշաբթի մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը գերազանցել է 37 աստիճանը։
Երկրի հիվանդանոցներ է տեղափոխվել 92 մարդ, որից 70-ը՝ Կահիրեում։
Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս արևի տակ չգտնվել, փողոցում ծածկել գլուխը և շատ հեղուկներ օգտագործել։
Երկրի որոշ շրջաններում ջերմաստիճանը նորման գերազանցում է 4-5 աստիճանով, իրավիճակը բարդացնում է բարձր խոնավությունը։ Նման եղանակը կարող է պահպանվել մինչև օգոստոսի կեսերը։









































