Վրաստանի կառավարությունը պատասխանել է վրացական հարցի վերաբերյալ մարտի 14-ին Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից ընդունված բանաձևին:
Կառավարության Facebook-յան էջում տեղադրած հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանի նախարարների կաբինետը կոչ է անում ԵԺԿ-ին հարգել եվրոպական արժեքները:
Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է ուղերձով դիմել Եվրախորհրդարանին, իսկ Վրաստանի խորհրդարանի նախագահը Եվրախորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովին դիմելու պատրաստակամություն է հայտնել:








































