Մադրիդի «Ռեալ»-ը վերջին անգամ է դիմել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին՝ Դավիդ Դե Խեայի տրանսֆերը ձեռք բերելու հարցով:
ABC-ի տեղեկությունների համաձայն՝ իսպանական գրանդը 17.7 մլն ֆունտ է առաջարկել 24-ամյա դարպասապահի իրավունքների դիմաց, ինչպես նաև վերջնագիր է ներկայացրել «կարմիր սատանաներ»-ին՝ ընդունել առաջարկը կամ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Դե Խեան անվճար կտեղափոխվի «արքայական ակումբ»:
«Ռեալ»-ը պատրաստ է տրանսֆերային գործարքում ներառել դարպասապահ Կեյլոր Նավասին: «Կարմիր սատանաներ»-ը պետք է պատասխանեն շաբաթվա վերջին:






































