Չինացի ցանցահենները 2010 թվականից հասանելիություն են ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների անձնական էլեկտրոնային փոստին։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով գաղտնի փաստաթղթերին։
Համաձայն 2014թ. ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության հաշվետվության, որը հայտնվել է հեռուստաալիքի տրամադրության տակ, Dancing Panda, այնուհետև Legion Amethyst ծածկանունը կրած լրտեսական ծրագրի աշխատանքը սկսվել է առնվազն 2010 թվականի ապրիլին։ Նշվում է, որ լրտեսումը շարունակվում է մինչ օրս։
Պարզվել է, որ այդ նախագիծը մեկն է ԱՄՆ-ին լրտեսելու Չինաստանի 30 ծրագրերից, որոնք հայտնաբերվել են ԱԱԳ-ի կողմից։ Համաձայն փաստաթղթերի՝ նախագծի շրջանակում չինացի ցանցահենները կարողացել են 600 հաջող կիբերհարձակում իրականացնել։









































