Ամերիկացի ավտոարշավորդն ավտոդրոմում մահացու հարված է հասցրել երկու հանդիսականի: Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Մերիսվիլ քաղաքում՝ փորձնական ավտոմրցույթի ժամանակ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Մեքենան դուրս է եկել վազքուղուց՝ թռչելով երկու հանդիսականների ուղղությամբ: Նրանցից մեկը՝ 68-ամյա տղամարդը, տեղում մահացել է, իսկ 14-ամյա պատանին ստացած վնասվածքներից մահկանացուն կնքել է հիվանդանոցում:
California Sprint Car մրցարշավի կազմակերպիչների նախնական գնահատականներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել 17-ամյա վարորդ Չեյս Ջոնսոնի ավտոմեքենայի անսարքության հետևանքով: Վարորդը չի կարողացել արգելակել 140 կմ/ժ արագությամբ սլացող ավտոմեքենան և դուրս է թռել մայրուղու սահմաններից: Ավտոարշավորդը չի տուժել:











































