Saturday, 08 06 2024
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում այս տարի ուսանողների թիվն ավելացել է

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում այս տարի, նախորդ տարվա համեմատ, ուսանողների թիվն ավելացել է: Սա այն պարագայում, երբ մարզում այս տարի շրջանավարտների ընդհանուր թիվը նվազել է: Ինչպես«Արմենպրես»-ին տեղակացրել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկանավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, մանկավարժի մասնագիտությունն ընտրած դիմորդների գերակշիռ մասը մնում է տեղում, այլ հարց է այն մասնագիտությունները, որոնք չեն դասավանդվում Գյումրիում, և դիմորդը ստիպված դիմում է մայրաքաղաքի բուհեր՝ հիմնականում պետական կամ բժշկական համալսարաններ:

«Եթե անցած տարի ունեցել ենք 270 դիմորդ, ապա այս տարի նրանց թիվը 370 էր: Անցած տարի դիմորդներց բուհ ընդունվել է 230-ը , իսկ այս տարի 306-ը: Սա ուրախալի է, բայց սա չի նշանակում, որ մենք կարողացել ենք մեզ հատկացված տեղերն ապահովել. դա միայն բուհին հատկացված տեղերի 45 տոկոսն է: Բուհում կան մասնագիտություններ, որոնք նույնիսկ պետպատվերի տեղերը չեն լրացրել: Ցավալի է, որ մինչ օրս էլ շատերը դիմում են երևանյան բուհեր, ապագան կապում են ոչ թե բուհի, այլ քաղաքի հետ: Դա է վկայում այն, որ բուհն ավարտելուց հետո նրանց 99 տոկոսը մնում մայրաքաղաքում: Մենք այս հարցը փորձում ենք այլ կերպ լուծել. լավագույն շրջանավարտների համար նոր հնարավորություններ տալով, ձևակերպելով հայցորդներ, հնարավորություն տալով շարունակել կրթությունը, ինչպես նաև որոշ մասին ապահովում ենք աշխատանքով: Ինստիտուտի հենակետային դպրոցի հիմնական մանկավարժական կազմը հենց բուհի լավագույն շրջանավարտներն են»,- նշեց ռեկտորը:

Բուհում այսօր կան մասնագիտություններ, որոնք այս տարի էլ ուսանողներ չեն ունենա: Կան մյասնագիտություններ, որոնք իսկապես շատ ծանր վիճակում են հայտնվել՝ «Ֆրանսերեն»՝ 3 ուսանող, «Ինֆորմատիկա»՝ 2 ուսանող, «Կառավարում»՝ 2, «Գերմաներեն»՝ ընդամենը 1 ուսանող, իսկ «Քիմիա», «Տեխնալոգիա, ձեռնարկչություն», «Թարգմանչական գործ՝ թուրքերեն-հայերեն», «Նախադպրոցական մանկավարժություն», «Հոգեբանություն» բաժիններում ոչ մի ուսանող չի ընդունվել: Քիչ են դիմողները նաև բնագիտական և ֆիզիկամաթեմատիկական մաս նագիտությունների գծով: «Մտածում ենք, որ այն մասնագիտությունները, որտեղ քիչ ուսանողներ ունենք համաինստիտուտային առարկաների գծով հոսքային դասախոսություններում միավորենք 1 խմբի մեջ, իսկ մասնագիտական առարկաները կրեդիտ ժամերի 20 տոկոսի չափով հատկացնենք դասախոսներին՝ անհատական պարապմունքների միջոցով ուսումնական ծրագիրը կազմակերպելու համար: Համեմատաբար լավ է «Մեթոդիկա», «Անգլերեն», «Նախնական զինվորական պատրաստվածություն»,»Ֆիզիկական դաստիրակություն» մասնագիտությունների վիճակը»,- հավելեց Վարդևան Գրիգոր յանը:

Բուհում տարեկան վարձավճարը ցածր է համեմատած մյուս բուհերի, հաշվի առնելով մարզի բնակչության սոցիալական վիճակը, բավականին ցածր է՝ 170-350 հազար դրամ: Լավագույնների համար գործում է վարձավճարի զեղչման տարբերակը:

Ինչպես ընդգծեց բուհի ռեկտորը, բուհի՝ համալսարան վերակազմավորման գործընթացն իրեն համար անհայտ պատճառներով կասեցվել է: «ՀՀ ԿԳ նախարարության կողմից եղավ հանձնարարություն բուհի կարգավիճակի փոփոխության հետ կապված, բուհի անվանակոչման հարցով և որոշվեց, որ եթե ինստիտուտը վերակազմավորվի համալսարանի, ապա այն կոչվի «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան»: Այս որոշումն արդեն ներկայցվել է ՀՀ ԿԳ նախարարություն: Ինձ հասած տվյալներով՝ որոշակի գործընթաց արդեն սկսվել էր, հետո կասեցվեց, բայց վստահ եմ, որ բուհն անպայման համաÕ �սարան կդառնա, պարզապես ժամանակի հարց է»,- ասաց Վարդևան Գրիգորյանը՝ ավելացնելով, որ բուհի վերակազմավորման խնդրով առաջիկայում հանդիպելու է ՀՀ ԿԳ նախարարի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում