Կուբայի կոմունիստական կուսակցության նոր ղեկավար է ընտրվել Ռաուլ Կաստրոն: 1965 թվից Կուբայի կոմունիստական կուսակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ֆիդել Կաստրոն հրաժարվեց այդ պաշտոնից: Այս մասին հաղորդում է Associates Press գործակալությունը: Այս որոշումը կայացվել է կոմունիստական կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ:
Երկրի նախագահ Ռաուլ Կաստրոն 2006 թվից ի վեր փաստացի գլխավորում էր կոմունիստական կուսակցությունը, քանի որ նրա եղբայրը` Ֆիդելը, առողջական լուրջ խնդիրներ ունի:
Մենք երեկ նաև տեղեկացրել էինք, որ 6-րդ համագումարի ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, որոնցից ամենաէականները անշարժ գույքի հետ գործարքների ազատականացնումն ու անհատ ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորության տրամադրումն են:









































