Անջելինա Ջոլին հոգնել է երեխաների հետ տանը նստելուց և հարսանիքին սպասելուց այն դեպքում, երբ Բրեդ Փիթը մշտապես գտնվում է Ֆրանսիայում:
«Էնջին մինչև կոկորդը կուշտ է, նա հոգնել է միշտ երեխաների հետ լինելուց»,- զույգին մոտ կանգնած իր աղբյուրի բառերն է մեջբերում National Enquirer-ը:
Նրա խոսքերով` Բրեդ Փիթը նկարահանումների համար մի վայրից մեկնում է մյուսը և հասցնում է ուրախանալ ընկերների հետ։ Այդ պատճառով Անջելինան ևս որոշել է հանգստանալ:
Ջոլին իր ընկերուհու հետ մեկնել է Մալիբու` բարեգործական երեկույթի, որի ընթացքում նա ոչ միայն գինի է խմել, այլև իրեն թույլ է տվել «փոթորկալի սիրախաղ» սկսել բազմաթիվ գայթակղիչ տղամարդկանց, այդ թվում՝ Բեն Աֆլեքի և Փիթեր Գեբրիելի հետ:











































