Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Գալիք ընտրություններում ԺՀԿ-ն չի մասնակցի արհեստածին գործընթացների, ինչպես միասնական շտաբն էր

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը կողմ է մասնակցել իրական ընդդիմության միասնական ցուցակով: Գալիք ընտրություններում արհեստածին գործընթացների, ինչպես ԱԺ ընտրություններին եղավ, կուսակցությունը չի մասնակցի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով գալիք ընտրություններին:

Նա հաստատեց, որ իրենց դիրքորոշումը երեկ տեղի ունեցած քաղխորհրդի որոշմամբ հրապարակել են՝ ընդդիմությունը պետք է կարողանա հնարավորինս համախմբվել միասնական մեկ ցուցակով, որպեսզի մնացած ուժերը, որոնք փորձում են տարբեր հիմնավորումներով առանձին ցուցակով գնալ, մնան Հանրապետական կուսակցության կրծքանշան ունեցողների կարգավիճակում:

Պ. Մակեյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցությունից իրենց ուղղված առաջարկ է եղել միանալու միասնական ցուցակին, հիմա այդ հարցը կուսակցության փոխնախագահը քննարկում է «Ժառանգության» հետ:

Հիշելով 2012թ. խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև նախընտրական շրջանում ձևավորված ընտրությունները վերահսկող միասնական շտաբը՝ նա ասաց, որ դա հայտնի քաղաքական վերլուծության արդյունքն էր, որի հետևանքն էլ այն էր, որ նախագահական ընտրություններում շտաբը ձևավորած որոշ ուժեր հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին՝ ժողովրդին թողնելով անորոշության մեջ: Նա նաև ընդգծեց, որ այդ շտաբի ձևաչափին դեմ է եղել, քանի որ դրա կազմում էր ամենաշատ կեղծարարություն իրականացրած, ամենաշատ ընտրակաշառք բաժանող ուժը՝ ԲՀԿ-ն, որով էլ շտաբն ի սկզբանե անիմաստ էր, ձևական: Սա հաշվի առնելով՝ Պետրոս Մակեյանը չի ցանկանա, որ նմանատիպ շտաբ, միասնական ֆորմատ ձևավորվի, որովհետև անարդյունք է լինելու:

«Եթե կլինի շտաբ ժողովրդավարությամբ շահագրգիռ, իրական ուժերի մասնակցությամբ, կարծում եմ՝ նորմալ է լինելու: Մենք այս պահին որոշում ունենք մասնակցելու ընտրություններին ընդդիմության միասնական ցուցակով, որի առանցքն այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանն է, որովհետև փետրվարի 18-ը դա արձանագրեց: Հետագա գործընթացները ցույց կտան՝ կլինի՞ շտաբ, թե՞ ոչ, ո՞ր ուժերը կմտնեն այդ շտաբ իրենց մոտեցումներով: Բայց ես կրկնում եմ՝ ԱԺ ընտրությունների նախադեպը հաշվի առնելով՝ նման նախաձեռնությունն անիմաստ է, ձևական, իսկ մենք ձևական, արհեստածին պրոցեսների չենք մասնակցի: Դրանք մեզ համար խիստ կասկածելի երևույթներ են»,- տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը՝ հորդորելով սպասել հետագա զարգացումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում