Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար, 55-ամյա լիբերալ դեմոկրատ Նորմալ Բեյքերը հայտարարել է սեփական ռոք խմբի դեբյուտային ալբոմի մոտալուտ թողարկման մասին: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
Նախարար Բեյքերն ազատ ժամանակ զբաղվում է երգով. նա իր կողմից ավելի քան 30 տարի առաջ ստեղծված Reform Club ռոք խմբի վոկալիստն է: Խմբի համար նա երգեր է գրում անձամբ: Նախարարը վաղուց էր երազում սեփական ալբոմ ձայնագրելու մասին և որոշել է կյանքի կոչել երազանքը:
Always Tomorrow ալբոմը իր մեջ կներառի այն բոլոր երգերը, որոնք Բեյքերը գրել է 1983 թվականից: Նա նշել է, որ երգերից ոչ մեկում քաղաքականության թեման չի արծարծվում:
Ալբոմի թողարկման ժամկետը բրիտանացի նախարարը չի հստակեցրել:










































