Աշխարհահռչակ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասն արդեն Հայաստանում է:
Աշխարհահռչակ երգչի հայաստանյան համերգը կկայանա մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպիչներն են ամերիկյան Global art և հայկական «Ինվիտրո փրոդաքշն» ընկերությունները:
Երևանում կայանալիք համերգին կհնչեն Իգլեսիասի բոլոր ամենահայտնի և սիրված կատարումները:
Հնարավոր է` Իգլեսիասը կատարի նաև հայերեն երգ կամ երգից հատված, քանի որ յուրաքանչյուր երկիր գնալիս հանրաճանաչ երգիչը սիրում է կատարել տվյալ երկրի լեզվով երգ: «Դա էլ կլինի երգչի անակնկալը»,- ավելի վաղ վստահեցրել են համերգի կազմակերպիչները:
Հայաստանում համերգ տալու ցանկությունը Խուլիո Իգլեսիասին է, քանի որ նրա հայ ընկերները պատմել են, որ Հայաստանում ինքը շատ սիրված է, այնուամենայնիվ, մինչև համերգը կազմակերպելը ուսումնասիրվել է հասարակության պահանջարկը:
Լուսանկարները PanARMENIAN Photo-ի









































