Չինաստանում խորհրդարանական նստաշրջանում՝ ավանդական տասնամյա ռոտացիայի շրջանակում շարունակում են հաստատել բարձրագույն պաշտոններին հավակնող ղեկավարներին:
Չինացի դիվանագետ Վան Ին այսօր նշանակվել է Չինաստանի արտգործնախարար՝ ասվում է չինական գերատեսչության ինտերնետ կայքում: Interfax-ի հաղորդմամբ՝ Չան Վանցյուանն էլ երկրի նոր պաշտպանության նախարարն է:
Այսօր Պեկինում ընթացող Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովում հաստատվել են Չինաստանի պետական խորհրդի նոր վարչապետ Լի Կեցյանի տեղակալները՝ Չժան Գաոլին, Լյու Յանդուն, Վան Յան ու Մա Կայը:
Ներկայիս նստաշրջանը պաշտոնապես իր աշխատանքները կավարտի մարտի 17-ին:












































