ԱՄՆ-ը հրաժարվել է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի չորրորդ փուլից (ԵվրոՀՀՊ), որը ենթադրում էր Լեհաստանում ու Ռումինիայում հրթիռորսիչների տեղակայում, ինչը հարուցել էր Ռուսաստանի դժգոհությունը, հաղորդում է Reuters-ը:
Եվրոպայում ՀՀՊ-ների 4-րդ փուլի սառեցման պատճառը հրթիռորսիչների մշակման ու կատարելագործման համար նախատեսված ֆինանսավորման նվազեցումն է, նշել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:
Հիշեցնենք, որ ըստ ամերիկյան վարկածի՝ Եվրոպայում ՀՀՊ-ների տեղակայումը նախատեսված էր իրանական հրթիռների ոչնչացման համար, իսկ Մոսկվայում կարծում էին, որ համակարգերը կարող են օգտագործվել ռուսական՝ միջուկային մարտագլխիկներով միջմայրցամաքային հրթիռների դեմ:
Մինչ 2018թ. ԱՄՆ-ը ծրագրում է ընդլայնել ՀՀՊ-ներով պաշտպանված տարածքները Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետություններում:








































