Հարցուպատասխանի Formspring ծառայությունը փակում են ռազմավարական խնդիրների պատճառով: Ծառայության հիմնադիր Էյդ Օլոնին այդ մասին հայտարարել է մարտի 15-ին: Օլոնոյի խոսքով՝ Formspring-ի թիմը չի կարողացել միջոցներ գտնել ծառայության աշխատանքները շարունակելու համար:
Formspring-ի աշխատանքային վերջին օրը կլինի մարտի 31-ը: Այսօրվանից մինչև ապրիլի 15-ը ներառյալ բոլոր օգտատերերը կարող են ներբեռնել արխիվից իրենց պատասխանները: Ապրիլի 15-ից հետո կայքը կանցնի օֆֆլայն ռեժիմի:
Formspring ծառայությունը գործարկվել է 2009թ. նոյեմբերին: Այն իրենից ներկայացնում է առցանց հարցուպատասխանի ռեսուրս, որով օգտատերերը կարող են պատասխանել ցանկացած հարցի, որ տրվում է այլ օգտատիրոջ կողմից (այդ թվում՝ անանուն): Ծառայությունն արագ հայտնիություն ձեռք բերեց. փակվելու պահին դրանում գրանցված էր ավելի քան 30 մլն օգտատեր, որոնք թողել են ավելի քան 4 մլրդ պատասխան:
Formspring-ի հաջողությունից հետո ինտերնետ-շուկայի խոշորագույն խաղացողները գործարկեցին նմանատիպ ծառայություններ, օրինակ՝ Tumblr-ը:









































