Բրիտանացի երգչուհի Սառա Բրայթմանը կարող է թռչել Միջազգային տիեզերական կայան, սակայն միայն այն դեպքում, եթե այցելությունը կարճաժամկետ լինի (8 օր): Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով «Ռոսկոսմոսի» ղեկավար Վլադիմիր Պոպովկինին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրայթմանը ՄՏԿ կարող է թռչել 2015թ., սակայն վերջնական որոշում այս կապակցությամբ դեռևս չի կայացվել:
«Ինչպես գիտեք, 2015թ. մենք կունենանք տարեկան էքսպեդիցիա, սակայն «Միության» գտնվելն ուղեծրում սահմանափակ է, այդ պատճառով պետք է նավը փոխել այդ անձնակազմի համար: Այսօր մենք բանակցություններ ենք վարում մեր ամերիկացի գործընկերների հետ՝ դա իրականացնելու եղանակների, էքսպեդիցիայի այցելության տևողության շուրջ»,- ասել է նա և հավելել, որ անձնակազմը կորոշվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե կողմերն ինչ պայմանավորվածություն ձեռք կբերեն:
Նա նշել է, որ եթե այցելությունը տևի ութ օր, ապա Բրայթմանը կթռչի, իսկ եթե՝ մեկ ամիս, ապա կլինեն հաստիքային տիեզերագնացներ:









































