Ֆլորիդա նահանգում Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի օդանավակայանից թռիչք կատարելիս Piper PA 31 մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Ինքնաթիռում գտնվող երեք անձինք զոհվել են, հայտնում է Reuters-ը:
Ինչպես լրագրողներին հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչ Շենոն Վեզինան, ինքնաթիռում խնդիրներ են առաջացել թռիչքի մեկնարկից անմիջապես հետո: Օդաչուն փորձել է պտույտ կատարել ու դիմել արտակարգ վայրէջքի, սակայն չի կարողացել:
Ինքնաթիռը հրաշքով չի ընկել մեքենաների կայանատեղիի վրա, այլ բախվել է տեխնիկական շինություններից մեկին:
Ֆլորիդայի իշխանությունները պարզում են վթարի պատճառները:









































