Tuesday, 23 06 2026
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից

Հիմա էլ փորձում են ազատականները միավորվել. մամուլ

Հրանտ Բագրատյանը, ով երեկ վերադարձել էր Հայաստան, երեկոյան իր «Ազատություն» կուսակցության վարչության նիստ է հրավիրել, որտեղ քննարկվել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը:

«Հրապարակի» տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյանը Հրանտ Բագրատյանին ևս միասնական ձևաչափով մասնակցելու առաջարկ է արել, սակայն պայմանով, որ ֆինանսական խնդիրները լուծում են հավասարապես, այսինքն՝ կիսովի, Բագրատյանն զբաղեցնում է ցուցակի երկրորդ հորիզոնականը՝ Արմեն Մարտիրոսյանից հետո, իսկ նրա կուսակցությունից մեկական անդամ էլ ընդգրկվում է ամեն ութնյակում: Երեկվա նիստում այս առաջարկը մերժվել է: Թերթը եղեկացավ նաև, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն էլ իր հերթին է նախաձեռնել ազատական ուժերի և անհատների միավորմամբ գնալ ընտրությունների, որոնց թվում է նաև Բագրատյանն իր կուսակցությամբ: Բագրատյանի կուսակցության վարչության նիստում վերջնական որոշում չի կայացվել, որոշ լուրերով, նա դեմ չէ ազատականների միասնությանը: Բագրատյանին միավորվելու ցանկություն է հայտնել նաև Կանաչների միությունը և նման այլ փոքրիկ ՀԿ-ներ:

Երեկ «Հրապարակը» պարզեց, որ «Ժառանգությունից» նույնպիսի անհեթեթ առաջարկ է եղել նաև Արամ Սարգսյանին, և թերևս այդ պատճառով «Հանրապետություն» կուսակցությունը երեկ հայտարարեց, որ չի մասնակցի ավագանու ընտրություններին, քանի որ «Ազատության հրապարակում դեռ վիճարկում են նախագահի ընտրությունները»: Մինչ հայտարարությունը «Ժառանգությունից» ոչ թե կուսակցական մակարդակով էին ավագանու ընտրությունների մասնակցության համագործակցության առաջարկ արել, այլ ընդամենը Արամ Սարգսյանին առաջարկել էին, որ իր կուսակցությունից երկու հոգու ներկայացնի նախաձեռնվող միասնական ցուցակում ընդգրկելու համար: Բնականաբար, Արամ Սարգսյանը չէր կարող նման անպատվություն հանդուրժել: «Հանրապետության» ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանը, բնականաբար, հերքեց այս լուրերը, նշելով, որ չմասնակցությունը միայն նպատակ է հետապնդում չխանգարել հետընտրական շարժմանը: Դիտարկմանը, թե, փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանից շատ եք մտածում շարժման մասին, չէ՞ որ նա կողմ է այս ընտրություններին, Եղիազարյանը հակադարձեց. «Իսկ ո՞վ ասաց, որ Րաֆֆին ճիշտ է»:

Թերթը պարզեց նաև, որ «Ժառանգության» առաջարկին նախնական համաձայնություն տված «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը ևս հրաժարվում է «Ժառանգության» հետ դաշինքից: Գիմիշյանը պարզաբանեց, վարչությունը հետևյալ որոշումն էր կայացրել, որ տեղում, ելնելով նպատակահարմարությունից, ինքը՝ Գիմիշյանը, պետք է որոշում կայացնի, բայց քանի որ հիմա ոչ «Հանրապետությունն» է միավորվում, ոչ ՀԺԿ-ն և ոչ էլ մյուսները, անիմաստ է իրենց նման փոքր կուսակցության միավորումը:

Մինչդեռ Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը երեկ որոշում կայացրեց, որ, «հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նպատակահարմար է համարում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունն ընդդիմադիր միասնական ճակատով՝ համախմբված ըմբոստացած ժողովրդի շուրջ, մյուս կողմում թողնելով Հանրապետական կուսակցությանն իր կցորդների հետ, ինչը կարող է բերել սահմանադրական կարգի հաստատման, պայքարի նոր փուլի հաջողության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում