ԱՄՆ-ի բժիշկների կարծիքով՝ ատամի թելերը քայքայում են ատամները և բերանի խոռոչի հիվանդությունների պատճառ դառնում: Բժիշկներն իրենց տեսությունը կամավորների վրա են փորձել։ Այս մասին տեղեկացնում է Myjane կայքը:
Երկու հազար մասնակիցների առաջարկվել է ատամի թելեր օգտագործել: Թելերը սկզբում միջատամնային լնդերի խնդիրներ են առաջացրել. վնասվել է լնդերի պաշտպանիչ շերտը, և սնունդը սկսել է թափանցել ատամների արանքի լնդերի տակ ու բորբոքման կամ ատամի կորստի պատճառ դառնալ:
Բժիշկները հիշեցրել են նաև, որ ատամներն ուտելուց անմիջապես հետո մաքրել չի կարելի, այլապես էմալը կվնասվի: Ատամները կարելի է մաքրել ուտելուց առնվազն 20 րոպե անց:









































