Այսօր հայտնի երգիչ Խուլիո Իգլեսիասը ժամանեց Երևան: Մարտի 18-ին Մարզահամերգային համալիրում կկայանա նրա մենահամերգը:
Խուլիո Իգլեսիասը Հայաստան ժամանեց մեծ «շքախմբով»` իր սեփական ինքնաթիռով: Երգչին ուղեկցում են երաժիշտներ, բեք-վոկալային երգիչներ, պարողներ:
Զվարթնոց օդանավակայանում երգչի վայրէջք կատարելուց հետո լրագրողները չկարողացան զրուցել նրա հետ: Իգլեսիասին ուղեկցեցին հյուրանոց:
Իսպանացի աշխարհահռչակ երգչի հայաստանյան համերգը կկայանա մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպիչներն են ամերիկյան Global art և հայկական «Ինվիտրո փրոդաքշն» ընկերությունները:









































