Լոնդոնում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը:
1-ին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը չափեց աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ:
Պարտիան ավարտվեց 31-րդ քայլում: Կողմերը բաժանվեցին խաղաղությամբ` գրանցվեց ոչ-ոքի:








































