Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Վարչապետի յոթ «բարեփոխումները»

Հայաստանի կառավարության կողմից մշակված և իրականացված հակաճգնաժամային ծրագիրն ակնհայտ արդյունքներ է տվել։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին միջտարածաշրջանային համաժողովում:

«Մեզ հաջողվել է կատարել պետության բոլոր սոցիալական պարտավորությունները, դեռ ավելին՝ բարձրացնել բնակչության առանձին սոցիալական խմբերին կատարվող սոցիալական վճարումները։ Պետությունը նախաձեռնել է մի շարք ներդրումային նախագծեր, էական արտոնություններ է տրամադրել փոքր ու միջին բիզնեսին և լուրջ աջակցություն ցուցաբերել համակարգաստեղծ այն ձեռնարկություններին, որոնցում ժամանակավոր դժվարություններ էին ծագել միջազգային շուկաների կոնյունկտուրայի կապակցությամբ»,- ասել է վարչապետը։

Նա երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը` նշելով, որ Ռուսաստանի կառավարության կողմից տրամադրված վարկն օգնել է նվազագույնի հասցնել ճգնաժամի հետևանքները։

«Բայց, ցավոք, դեռևս վաղ է խոսել լիակատար վերականգնման մասին։ Աճի արագացված տեմպերով մինչճգնաժամային ժամանակաշրջանը թուլացրեց մեր ուշադրությունը տնտեսության արմատական հիմքերի նկատմամբ, և հենց ճգնաժամը բացահայտեց կառուցվածքային այն հիմնախնդիրները, որոնք մեզ թույլ չեն տալիս խոսել դրանից վերջնականապես դուրս գալու մասին։ Դեռ ավելին` ակնհայտ դարձավ, որ աճի հին մոդելը, որը հիմնված է տնտեսության բազային մի քանի ճյուղերի վրա, չի կարող կայուն լինել»,- ասել է Տ. Սարգսյանը։

Նա առանձնացրել է «բարեփոխումների յոթ հանգուցային փաթեթ, որոնք, լայն առումով, մեզ առաջ են տանում դեպի նորարարական տնտեսություն»։

Որպես առաջին փաթեթ նա նշել է, որ «վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ» կառավարությունը «պետական արդյունաբերական քաղաքականություն» է իրականացրել։ «Կառավարությունը, չնայած բյուջետային խիստ սահմանափակումներին, արտոնյալ քաղաքականություն է վարում տեխնոլոգիաները նորացնող ձեռնարկությունների նկատմամբ, ֆինանսավորում է նոր արտադրությունների ստեղծման ինովացիոն նախագծերը։ Մի քանի օր առաջ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ աննախադեպ հարթակներ կստեղծվեն ինովացիաների զարգացման համար»,- ասել է նա։

Որպես երկրորդ ուղղություն նա նշել է գյուղատնտեսության զարգացումը։ «Հայաստանը գյուղատնտեսության արդիականացման և օրգանական սննդամթերքի թողարկման ծավալների ավելացման ծրագիր է իրականացնում։ Դա, իր հերթին, նշանակում է այնպիսի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրում, որոնք թույլ են տալիս մթերքը պահպանել բնապահպանական ամենաբարձր մակարդակի վրա։
Անցյալ տարին արդեն բեկումնային է դարձել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման տեսանկյունից։ Հայաստանյան արևի ներքո աճեցված, լեռնային մաքուր ջրով ոռոգված գյուղատնտեսական մթերքը վիթխարի պահանջարկ է վայելում ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում։ Այսօր մենք կանգնած ենք ոչ թե իրացման, այլ պահանջվող ծավալների արտադրման ու վերամշակման խնդրի առջև, և առանց ինովացիոն տեխնոլոգիաների օգտագործման այդ խնդիրը չի լուծվի»,- ասել է վարչապետը։

Որպես երրորդ փաթեթ նա նշել է տեղեկատվական հասարակության ձևավորումը։ «Հայաստանն արդեն ավանդաբար համարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ ներուժ ունեցող երկիր։ Նույնիսկ ճգնաժամի շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկնիշ տնտեսական աճ ապահովվեց։ Այդ ճյուղի հաջողությունների ամրապնդման գրավականը երկրի բոլոր անկյուններում բազմաշերտ ինտերնետի ներդրումն է, բնակչության անապահով խավերի համար համակարգիչներից օգտվելու հնարավորության ապահովումը, ինչպես նաև այդ ոլորտի կարգավորման մրցակցային քաղաքականությունը։
Այսօր կառավարությունը հասել է այն բանին, որ ՀՀ-ում ինտերնետ ծառայությունների գները նվազեցվել են մի քանի անգամ և մրցունակ են տարածաշրջանում։ Բարեփոխումների փաթեթի առանցքային բաղադրիչներից մեկը էլեկտրոնային կառավարության ստեղծման նախագիծն է։ Պետական շատ ծառայություններ մեր քաղաքացիներն արդեն կարող են ստանալ ինտերնետի միջոցով՝ ստանալ լիցենզիա, տնից դուրս չգալով՝ ծանոթանալ բոլոր այն փաստաթղթերին, որոնք ներկայացվել են կառավարության քննարկմանը և շատ այլ բաներ»,- հայտարարել է վարչապետը։

Բարեփոխումների չորրորդ փաթեթը, ըստ նրա նպատակամղված է գործարարության վարման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ «Միայն անցյալ տարի վերացվել է լիցենզիաների բոլոր տեսակների շուրջ 30 տոկոսը։ Ձեռնարկությունների գրանցումը հնարավոր է դարձել 15 րոպեի ընթացքում, սահմանվել է հարկային և մաքսային էլեկտրոնային հայտարարագրման համակարգը, ստեղծվել են սպասարկման միասնական կենտրոններ, կրճատվել է հաշվետվության պարբերականությունը և շատ այլ բաներ»,- ասել է վարչապետը։

Որպես հինգերորդ ուղղություն նա նշել է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը` նոր ատոմակայանի կառուցումը, Հյուսիս-Հարավ ճանապարհի, ինչպես նաև Իրանի հետ երկաթուղու շինարարությունը։

Բարեփոխումների վեցերորդ փաթեթը, ըստ նրա, վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգին, որի պարտադիր բաղադրիչը կներդրվի 2014թ-ից, ինչպես նաև ժամանակակից ուռուցքաբանական կենտրոնի ստեղծմանը՝ քաղցկեղային հիվանդությունների բուժման նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ։
«Հանգուցայիններից մեկն է մնում կրթության մակարդակի բարձրացման հարցը։ Նախագահի հովանու ներքո ստեղծված է «Լույս» հիմնադրամը, որը ֆինանսավորում է հայ ուսանողների կրթությունն աշխարհի լավագույն համալսարաններում։ Վերադառնալով հայրենիք՝ նրանք կզբաղեցնեն իրենց տեղերը Հայաստանի տնտեսության մեջ, գիտության բնագավառում և կրթության համակարգում։ Հենց բարձր պրոֆեսիոնալ դասախոսների առկայությունն է որակյալ կրթության բանալին»,- հայտարարել է վարչապետը։

Բարեփոխումների յոթերորդ փաթեթը, նրա խոսքով, նպատակամղված է տարածքների համաչափ զարգացմանը։ «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ առանց կառավարության օժանդակության շատ մարզեր չեն կարող դուրս գալ զարգացման որակապես նոր մակարդակ։ Առաջին անգամ մենք մշակել և ներդրել ենք տարածաշրջանների և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների համեմատական գնահատման մեթոդաբանությունը։ Մոտ ժամանակներս, ըստ մեր ռուսաստանցի գործընկերների փորձի, կստեղծվի տարածաշրջանների զարգացման պետական ներդրումային հիմնադրամ, որի միջոցները կուղղվեն տարածաշրջանային մասշտաբի ծրագրերի իրագործմանը»,- հայտարարել է Տ. սարգսյանը։

Այնուհետև նա խոսել է Հայաստանի տնտեսությունում Ռուսաստանի Դաշնության դերի մասին։ «Ռուսաստանը Հայաստանի հիմնական արտաքին առևտրական գործընկերն է։ Նրան է պատկանում հանգուցային դերն այն ճյուղերում, որոնք կապված են Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման հետ։ 1991 թվականի սկզբից ի վեր մեր տնտեսությունում կատարված բոլոր ներդրումների ավելի քան 60 տոկոսը նույնպես ռուսաստանյան ծագում ունի։ Ռուսաստանն այժմ էլ շարունակում է մնալ առաջատարը մեր տնտեսությունում կատարված ներդրումների ծավալով։ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված են ռուսաստանյան կապիտալով շուրջ 1300 ձեռնարկություն և առանձին ստորաբաժանում։ Արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների ընդհանուր ծավալում այս ձեռնարկությունների տեսակարար կշիռը կազմել է 27,6 տոկոս։

Առանձնահատուկ գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ ճգնաժամի հետ կապված որոշ անկումից հետո վերստին նկատվում է Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական կապերի ընդլայնման կայուն միտում։ Այսպես, 2010 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը կազմել է մոտավորապես 20 տոկոս։

Բերված վիճակագրական տվյալները մեզ թույլ են տալիս վստահությամբ հավաստել, որ մեր երկրների տնտեսական համագործակցությունն այսօր լիովին համապատասխանում է ռազմավարական գործընկերության հարաբերություններին։ Դա, սակայն, բնավ չի նշանակում, թե մենք պետք է բավարարվենք ձեռք բերածով։

Այս համաժողովի առաքելությունը կարելի է դիտարկել երկու ուղղությամբ. նախ` համաժողովը կնպաստի տարածաշրջանների ավելի համաչափ զարգացմանը, երկրորդ` կօժանդակի մեր երկրների գործի չդրված տնտեսական ներուժի բացահայտմանը։

Ուրախալի է նաև նշել, որ այսօրվա համաժողովը նպատակամղված է, մասնավորապես, մեր երկրների առանձին տարածաշրջանների միջև շփումների զարգացմանը։ Այսօրվա դրությամբ մենք ունենք Ռուսաստանի Դաշնության 17 տարածաշրջանների հետ ստորագրված 50 համաձայնագիր։ Հայաստանի 5 մարզ-տարածաշրջաններ համագործակցության համաձայնագրեր ունեն Ռուսաստանի տարածաշրջանների հետ։

Թանկագին բարեկամնե՛ր, գործընկերնե՛ր, այս հանդիպումը եզակի է և կարևոր։ Այն երկխոսությունը, որը մենք պետք է վարենք համաժողովի շրջանակներում, անտարակույս, կավելացնի անկեղծությունն ու վստահությունը մեր երկրների գործարար հանրակցությունների միջև, թույլ կտա կարծիքներ, գաղափարներ և տեղեկատվություն փոխանակել Ռուսաստանի և Հայաստանի գործարար համագործակցության հեռանկարների վերաբերյալ»,- ասել է վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում