Պակիստանի դատարանը անմեղ է ճանաչել և աշխատանքը շարունակելու թույլտվություն է տվել առողջապահության ոլորտի 16 աշխատակիցների, որոնք մեղադրվում էին 33 տարվա ազատազրկման դատապարտված բժիշկ Շաքիլ Աֆրիդիին օգնելու մեջ: Վերջինիս կասկածում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության հրամանով բեն Լադենի ընտանիքի ԴՆԹ-ի նմուշները վերցնելու մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Համաձայն մեղադրող կողմի՝ բժիշկները Աֆրիդիի հետ Աբոթաբադ քաղաքի բնակիչներին կեղծ պատվաստման են ենթարկել հեպատիտի դեմ: Մեղադրյալները պնդում էին, որ պատկերացում չեն ունեցել «բեն Լադենի բժշկի» ծրագրերի մասին:
Պակիստանի դատախազությունը պնդում է, որ պատվաստման ընթացքում ԱՄՆ-ի հետախուզությունը ստացել է բեն Լադենի ընտանիքի անդամների ԴՆԹ նմուշները:
2012թ. մայիսին Աֆրիդին դատապարտվել է 33 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով:









































