Շանհայը սնուցող գետում հայտնաբերված սատկած խոզերի թիվը հասել է ավելի քան 7500-ի՝ հայտնում է RIA Novosti-ն:
Սատկած խոզերը գետն էին նետվել Չժեցզյան նահանգի Ցյասին քաղաքային շրջանի խոզաբուծական ֆերմաներից մեկի աշխատակիցների կողմից:
Տարեսկզբից այդ բնակավայրում սատկել է արդեն շուրջ 70 հազար խոզ:
Որպես պատճառներ նշվում են կենդանիների պահման վատ պայմաններն ու հիվանդությունները:










































