Բրյուսելում երեկ տեղի ունեցած գագաթնաժողովում Եվրամիության երկրները համաձայնության են եկել ուժեղացնել պայքարը զանգվածային գործազրկության դեմ, սակայն տարակարծիք են եղել տնտեսական խնդիրները հաղթահարելու մեթոդների հարցում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Ֆրանսիան և Իտալիան կոչ են արել կենտրոնանալ կոշտ տնտեսաման քաղաքականության վրա, ինչը հավանության է արժանացել մի շարք երկրների կողմից, սակայն բոլոր հավաքվածները խոստովանել են, որ անհրաժեշտ է սահմանափակել ճգնաժամի մեջ հայտնված երկրների պետական պարտքը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել առավելապես տնտեսական աճը խթանող բյուժեի ընդունման օգտին:
Հիշեցնենք, երեկ Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ մերժեց ԵՄ-ի առաջիկա 7 տարվա բյուջեի նախագիծը՝ այն համարելով անընդունելի: