Կան հոլիվուդյան աստղեր, ովքեր ուղղակի պաշտում են տեսախցիկների առաջ մերկ հանդես գալ: Չնայած երբեմն դրա առանձնահատուկ անհրաժեշտությունը չկա: Նրանք հայտնի և սիրված են առանց մերկ ֆոտոշարքերի: Ամենայն հավանականությամբ, հարցը ոչ թե վաստակած գումարի չափի, այլ սեփական պաշտելի մարմինը ցուցադրելու մեջ է: Այսպես, հայտնի աստղ Մարկ Ջեյքոբը հաճախ է մերկ նկարահանվում, և դա նրան ոչ միայն չի ամաչեցնում, այլև անկեղծորեն ուրախացնում է:
Մարկն ասում է, որ ինքը միշտ պատրաստ է հանել հագուստը, եթե իրեն խնդրեն: Նա ուղղակի շատ է սիրում տեսախցիկի առաջ մերկ կանգնել: Նա միայնակ չէ իր նախասիրություններում ու ձգտումներում: Չէ՞ որ Հոլիվուդը լեցուն է «մերկանալ ցանկացողներով», եթե իհարկե՝ դա,պահանջում է տեսախցիկը:
Ովքեր են նուդիստ-աստղերը.
Առաջին տեղում Քեյթ Մոսսն է, ով բազմիցս է գովազդային պաստառներում և հոլովակներում հայտնվել ամբողջությամբ մերկ: Նա իրեն դրսևորել է նաև որպես նուդիստ, երբ մերկացել է լողափերից մեկում:
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը ևս երիտասարդ տարիներին հաճախ է ամբողջությամբ մերկ հանդես եկել:
Շատերն են հիշում Ջենիֆեր Էնիսթոնի հանրահայտ լուսանկարը, որտեղ դերասանուհին միայն փողկապով է:
Նույն տեսքով իրեն ցուցադրել է նաև Հայդի Քլումը:
Մերկ Քեթի Փերին հայտնվել է տղամարդկանց ամսագրի շապիկին. նա այնտեղ «ամաչելով» փակում է կուրծքը:
Մերկացման ճակատագրից չի խուսափել նաև Քիրա Նայթլին:
Ժամանակակից փոփ-աստղերը ևս սիրում են ի ցույց դնել իրենց գեղեցիկ մարմինը. օրինակ, Ռիհաննան ու Լեդի Գագան բազմիցս հանդես են եկել ամբողջովին մերկ:








































