Ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» (Django Unchained) կդառնա նրա առաջին ֆիլմերից մեկը, որը վարձույթ դուրս կգա Չինաստանում: Այս մասին նշված է The Wrap-ի կայքում:
Sony ընկերությունը հայտարարել է, որ Տարանտինոյի վեսթեռնը ՉԺՀ-ում էկրան դուրս կգա 2013 թ. ապրիլի 11-ին:
Համեմատության համար նշենք, որ Ամերիկայում ժապավենը վարձույթ է դուրս եկել 2012 թ. դեկտեմբերի 25-ին:
«Ազատագրված Ջանգոն»ֆիլմում գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում՝ 1850-ականներին: Ֆիլմի գլխավոր հերոսներն են սևամորթ ստրուկ Ջանգոն (Ջեյմի Ֆոքս) ու ստրկության հակառակորդ Քինգ Շուլցը (Քրիստոֆ Վալցը):
Ֆիլմում նկարահանվել են նաև Լեոնարդո դի Կապրիոն, Քերի Վաշինգտոնն ու Սեմյուել Լի Ջեքսոնը:









































