Automobil Lamborghini SpA-ի նախկին տնօրեն Ֆինտան Նայթը 2013-ի մայիսի 1-ից կզբաղեցնի պրեմիում դասի ավտոմեքենաներ արտադրող Infiniti Motor Company Ltd-ի փոխնախագահի պաշտոնը:
Նոր ղեկավարը պատասխանատու կլինի Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի երկրներում և Հնդկաստանում բրենդի գործունեության համար՝ ասվում է Infiniti-ի հաղորդագրությունում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Նշենք, որ նա Automobil Lamborghini SpA-ում զբաղեցրել է կոմերցիոն տնօրենի պաշտոնը, ինչպես նաև եղել է ընկերության կառավարման անդամ: Նա Lamborghini-ում զբաղվել է մարքեթինգով, վաճառքով, հետվաճառքային սպասարկմամբ և դուստր նախագծերի կառավարմամբ:









































