Thursday, 02 07 2026
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում

Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին

Ապրիլի 26-30-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կանցկացվի «Ղազախստանի Հանրապետության նախագահի գավաթ» անունը կրող մրցաշարը, որը կանցակացվի ութ երկրների՝ մինչև 17 տարեկանների հավաքականների միջև:

Մասնակիցների թվում է նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին, որը մրցաշարին նախապատրաստվելու նպատակավ ապրիլի 20-24-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին`

Դարպասապահներ

Մարտին Գևորկյան – «Կռիլյա Սովետով», Ռուսաստան
Գարեգին Մարկոսյան – «Փյունիկ»

Պաշտպաններ

Համլետ Ասոյան – «Փյունիկ»
Ռոբերտ Դարբինյան – «Կոնոպլյովի անվան ակադեմիա», Ռուսաստան
Սերոբ Գրիգորյան – «Կոնոպլյովի անվան ակադեմիա», Ռուսաստան
Արման Ղազարյան – «Բանանց»
Վահան Ադլոյան – «Բանանց»
Ռաֆայել Հակոբյան – «ԱԶ Ալկմաար», Հոլանդիա

Կիսապաշտպաններ

Սիփան Դավթյան – «Բանանց»
Վիուլեն Այվազյան – «Փյունիկ»
Սարգիս Շահինյան – «Միկա»
Արտյոմ Սիմոնյան – «Զենիթ», Ռուսաստան
Դավիթ Ասատրյան – «Բանանց»
Նորայր Տիգրանյան – «Զենիթ», Ռուսաստան
Տիգրան Մակարյան – «Փյունիկ»

Հարձակվողներ

Արամայիս Քյոսայան – «Բանանց»
Վարդան Բակալյան – «Փյունիկ»
Էդգար Արուտյունյան – «Լոկոմոտիվ», Մոսկվա, Ռուսաստան

Մրցաշարը կանցկացվի հետևյալ մրցակարգով. ութ թիմ բաժանվել է երկու խմբի, և կանցկացնեն հանդիպումներ մեկ շրջանով: Այնուհետև խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը կվիճարկեն հաղթողի կոչումը, 2-րդ տեղերը կպայքարեն 3-րդ տեղի համար, 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրած հավաքականները կպայքարեն համապատասխանաբար 5-րդ և 7-րդ տեղերը գրավելու համար:

Ներկայացնում ենք խմբերի կազմերը և մրցաշարի խաղացանկը`

1-ին խումբ

Հայաստան
Վրաստան
Ուկրաինա
Թուրքիա

2-րդ խումբ

Ղազախստան
Ադրբեջան
Իրան
Ուզբեկստան

1-ին մրցափուլ (26.04.11) խաղերը Երևանի ժամանակով

Ուկրաինա-Թուրքիա 11:00
Վրաստան-Հայաստան 13:00
Ադրբեջան-Իրան 15:00
Ղազախստան-Ուզբեկստան 20:00

2-րդ մրցափուլ (27.04.11)

Թուրքիա-Վրաստան 13:00
Ուկրաինա-Հայաստան 15:00
Իրան-Ուզբեկստան 17:00
Ադրբեջան-Ղազախստան 20:00

3-րդ մրցափուլ (29.04.11)

Վրաստան-Ուկրաինա 13:00
Հայաստան-Թուրքիա 15:00
Ուզբեկստան-Ադրբեջան 17:00
Ղազախստան-Իրան 20:00

30.04.11

7-8 տեղերի համար 11:00
5-6 տեղերի համար 14:00
3-4 տեղերի համար 17:00
Եզրափակիչ 20:00

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում