Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն անտեսում ՀՀԿ-ին

Կարող է տարօրինակ հնչել, բայց Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, որի օրակարգի առաջնային պլան Սերժ Սարգսյանին հաջողվեց բերել սահմանադրական բարեփոխումներն ու ստեղծել դաշտի սև-սպիտակ բաժանում, երևի թե ամենաանորոշ վիճակում իշխանական մեծամասնությունն է: Իշխանական մեծամասնությունը տվյալ դեպքում ՀՀԿ-ն է՝ իհարկե, առանց Սերժ Սարգսյանի և միգուցե նրա մի քանի ֆավորիտ գործիչների:

Բանն այն է, որ, օրինակ, այսպես ասած ընդդիմադիր ուժերը գիտեն իրենց անելիքը՝ դա կա՛մ առևտուրն է Սերժ Սարգսյանի հետ մինչև բոյկոտը, կա՛մ բոյկոտը առևտրի նպատակով, ինչով Հայաստանում սովորաբար ավարտվում է ցանկացած քաղաքական դիմակայություն, ինչքան էլ այդ դիմակայությունն ուղեկցվի հուժկու հայտարարություններով: Սերժ Սարգսյանն էլ, ըստ ամենայնի, իր անելիքը գիտե կամ գիտե իր ուզածը, կամ գոնե ունի մի քանի սցենարներ, այսինքն՝ ինչ-որ բան, այնուամենայնիվ, գիտե: Եվ միայն ՀՀԿ-ական մեծամասնությունն է, որ ըստ էության ոչինչ չգիտե:

Սերժ Սարգսյանն այս մեծամասնության հետ որևէ հարց չի կիսում վաղուց: Դրա բազմաթիվ վկայություններն են այն օրինակները, երբ մի որևէ հարցի վերաբերյալ օրեր շարունակ ՀՀԿ-ականները մի կարծիք են հայտնել, իսկ հետո Սերժ Սարգսյանը բոլորովին այլ որոշում է հրապարակել: Սերժ Սարգսյանը չի վստահում ՀՀԿ-ին, սա ակնհայտ է, ու նաև, իհարկե, հասկանալի: Ի վերջո, ով, եթե ոչ Սերժ Սարգսյանն ամենից լավ գիտե, թե ՀՀԿ-ն քանի անգամ է ձեռքից ձեռք անցել փոխանցիկ դրոշի նման, քանի անգամ է հանուն իշխանության սկզբունքներ ու գաղափարներ հանել վաճառքի:

Սերժ Սարգսյանը լավ գիտե, որ ՀՀԿ-ի հետ կիսված ցանկացած ինֆորմացիա, մտադրություն, ծրագիր, նշանակում է դա հանել ուղղակի վաճառքի՝ միայն այն տարբերությամբ, որ այդ վաճառքից ստացվող շահույթն ամբողջությամբ գրպանելու է ՀՀԿ-ն, իհարկե՝ ԱԱՀ վճարելով արդեն նոր գնորդին, որն էլ երևի թե կլինի նոր իշխանությունը: Այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին ասում է այն, ինչ արդեն կատարել է կամ որոշել, և ինչին խանգարելն արդեն գործնականում անհնար է, գոնե ՀՀԿ-ի համար, գոնե ուղղակի կամ անուղղակի վաճառքի միջոցով: Այսինքն՝ ասում է բաներ, որոնց վաճառքն արդեն իրեն չի վնասի ոչնչով, և ըստ էության՝ որոնք վաճառել էլ չի լինի, քանի որ դրանք արդեն ասվում են այն ժամանակ, երբ ոչ մեկին հետաքրքիր չեն, երբ ՀՀԿ-ն գնորդ չի գտնի, և դրանք մնալու են ՀՀԿ-ի վրա:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները ակնհայտորեն չգիտեն ինչ ասել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Նրանց դա, իհարկե, չի ասվել, այսինքն՝ հանձնարարականները դեռ չեն իջեցվել, սակայն սովորաբար իշխանության ներկայացուցիչներին տրվում են ընդհանուր բնութագրականներ, որոնցով նրանք առաջնորդվում են հանրային ելույթներում: ՀՀԿ-ում դրանք ակնհայտորեն չկան, և սա վկայությունն է այն բանի, որ Սերժ Սարգսյանը պարզապես անտեսել է Հանրապետական կուսակցությանը:

Իսկ չի՞ վախենում նա արդյոք, որ ՀՀԿ-ն կարող է, այսպես ասած, «մատնել» իրեն: Տեսականում դա ոչ միայն հնարավոր է, այլ հենց այդպես էլ կլիներ: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Հանրապետականը չգիտե, թե ո՞ւմ մատնի Սերժ Սարգսյանին կամ «ումո՞վ» մատնի, ասել է թե՝ եթե Սերժ Սարգսյանին մատնի, ո՞վ է լինելու ՀՀԿ-ի «ընտրյալը»: Եթե այդ ընտրյալը լիներ, ապա որևէ կասկած չկա, որ ՀՀԿ-ն նույնիսկ մինչև սահմանադրական բարեփոխումներն էր զոհաբերել Սերժ Սարգսյանին՝ ստեղծված ծանր կացությունը նրա վրա դուրս գրելու համար: Պարզապես «ընտրյալը» չկա, որով կփոխարինեն Սերժ Սարգսյանին:

Անուններ, իհարկե, կան, ասենք՝ կարող է լինել Ռոբերտ Քոչարյան անուն, կարող է լինել Հովիկ Աբրահամյան անուն, էլի կարող են անուններ լինել, սակայն խնդիրը անունները չեն, այլ հայտերը: Ներկայումս, փաստորեն, չկան հայտեր, որոնք Հանրապետականը կարող է «դիտարկել»: Ահա թե ինչու է Սերժ Սարգսյանը համարձակորեն արհամարհում ՀՀԿ-ի մեծամասնությանը: Նա լավ գիտե, որ Հանրապետականն ինքն ունակ չէ առանց որևէ կողմնորոշիչ, առաջնորդ անձի գործողության: Չէ՞ որ 2006 թվականին հենց ինքն էլ ակնարկել էր, որ ՀՀԿ-ում «ոհմակային» կերպով են հարցերը պատկերացնում: Այսինքն՝ առանց որևէ ընդհանուր հրամանի ՀՀԿ-ն ոչինչ է, անկարող է ինքնակազմակերպվել, կողմնորոշվել, որոշում կայացնել, գործել: Այլ կերպ ասած՝ տիպիկ հասարակական-քաղաքական հայաստանյան սինդրոմ:

Հայաստանի հասարակությունն էլ չափազանց դժվարությամբ է առաջնորդներից հրաժարվում և անցնում ավելի հաշվետու և հորիզոնական շարժումների: Հասարակությանը օգնում են դրանից հրաժարվել ակտիվ, թարմ տեսակի երիտասարդները: ՀՀԿ-ում դրանցից չկան, այնտեղ միայն երիտկարիերիստներ են, որոնց առաջնորդը նույնիսկ ավելի շատ է պետք, քան իրենց ավագներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում