Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Հարստացնել շարժման զինանոցը

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը հանդես եկավ առաջարկով՝ վայր դնել խորհրդարանի մանդատները: Բնականաբար, առաջարկն ուղղված է բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս ընտրակեղծարարության դեմ և փորձում են Հայաստանում ապահովել ժողովրդավարական, ժողովրդի իշխանություն:

Առաջարկն առայժմ թույլ արձագանքի է արժանացել, թեև այն արվել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական ժողովրդական շարժմանը թափ հաղորդելու տրամաբանության շրջանակում: Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը դրական է արձագանքել այդ մոտեցմանը, թեև այն որպես կոչ կամ որպես հորդոր չի ձևակերպել: Դա, իհարկե, կարևոր էլ չէ, որովհետև տվյալ պահին ժողովրդական շարժումը գլխավորող Հովհաննիսյանի այդ կոչը գուցե հնչի ինքնանպատակ, առավել ևս, եթե այն չընդունվի խորհրդարանի, այսպես ասած, ընդդիմադիր խմբակցությունների մոտ:

Գրեթե ոչ մի կասկած չկա, որ ԲՀԿ-ն, օրինակ, թեև հայտարարում է ժողովրդի կողքին լինելու մասին, մերժելու է մանդատը վայր դնելու առաջարկը՝ չնայած այն բանին, որ այդ կուսակցությունը, անգամ լինելով խորհրդարանական ամենամեծ խմբակցությունը, բացարձակապես ազդեցություն չունի քվեարկությունների վրա, քանի որ ՀՀԿ-ն ունի բացարձակ մեծամասնություն և անցկացնում է ամեն ինչ: ՀԱԿ-ի պարագայում էլ խիստ կասկածելի է, որ վայր դրվեն մանդատները, քանի որ դա այն միակ արդյունքն է, որ դաշինքը արձանագրել է իր հնգամյա գործունեության ընթացքում: ՀՅԴ-ն վայր կդնի մանդատները, թե ոչ՝ դժվար է ասել, քանի որ եթե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն չդնեն, ապա ՀՅԴ-ի և «Ժառանգության» դնել-չդնելը արդեն ստանում է ընդամենը սիմվոլիկ նշանակություն և չի կարող քաղաքական էֆեկտ ունենալ, երբ ակնհայտորեն առաջանում է խորհրդարանական ճգնաժամ, որովհետև խորհրդարանում մնում է միայն իշխանությունը:

Այնուհանդերձ, պետք չէ բացառել, որ քաղաքական խորհրդակցությունները այլ արդյունք կտան, և իրականում թե ԲՀԿ-ն, թե ՀԱԿ-ը կհակվեն մանդատները վայր դնելու գաղափարին: Կամ՝ եթե անգամ ԲՀԿ-ն վայր չդնի, ապա մյուս խմբակցությունները կարող են վայր դնել մանդատներն ու այդպիսով ԲՀԿ-ին թողնել ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ ոչ պաշտոնական կոալիցիայում:

Այսինքն՝ խորհրդարանական մանդատների խնդիրը իրականում բավական գործուն քաղաքական հանգամանք է, որ հնարավոր է կիրառել քաղաքական դաշտում հետաքրքրական էֆեկտներ ստանալու համար: Եթե հնարավոր չլինի անգամ առաջ բերել խորհրդարանական ճգնաժամ՝ մանդատները ամբողջապես վայր դնելու պարագայում, ապա հնարավոր կլինի այդ քայլով ինդիկացիայի ենթարկել քաղաքական դաշտն ու պարզել, թե ով ով է և ինչ քաղաքական նպատակներ է հետապնդում, ինչ է դավանում ներկայիս գործընթացում:

Բանն այն է, որ եթե հայտարարվում է, թե Հայաստանում ընտրական մեխանիզմ գոյություն չունի, և ձայները գողացվում են, ապա այդ դեպքում հարց է առաջանում, թե որն է այդ նույն կեղծ մեխանիզմի արդյունքում ստացած մանդատնրը պահելու իմաստը, առավել ևս, եթե բացի խոսքի հնարավորությունից՝ այդ մանդատները խորհրդարանում ընդդիմությանը ոչինչ չեն տալիս, և ՀՀԿ-ն անում է ցանկացած բան, ինչ ուզում է:

Խորհրդարանական ամբիոնը խոսքի համար, իհարկե, կարևոր հարթակ է, սակայն ներկայումս՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնվածության պայմաններում, Հայաստանի ընդդիմությունը երևի թե չունի այդպիսի խնդիր, և խորհրդարանական հարթակը ընդամենը մեկն է բազմաթիվ հնարավորություններից: Առավել ևս, որ այդ պատճառաբանությամբ նախկինում էլ ընդդիմությունները գնում էին խորհրդարան, բայց դրանից որևէ առանձնակի քաղաքական հոջողություններ չէին արձանագրվում:

Իհարկե, մանդատների առումով կա ժամանակի խնդիրը: Այսինքն՝ դա պետք է լինի ճշգրիտ պահին ընտրված քայլ, որպեսզի լինի առավելագույնս արդյունավետ: Հետևաբար, անկասկած, չկա հենց այժմ կամ առաջիկա օրերին անհապաղ որոշում կայացնելու հրամայական: Բայց հարցն, անկասկած, պետք է ներառել հետընտրական գործընթացի օրակարգում և քննարկել համակողմանիորեն՝ դրանով առնվազն հարստացնելով հետընտրական ժողովրդական շարժման զինանոցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում