Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ` սուրճի չարաշահումը կարող է վնասակար ազդեցություն ունենալ մարդու ուղեղի վրա և որպես հետևանք՝ ազդել նրա մտավոր կարողությունների վրա:
Նման եզրակացության են եկել հետազոտողները, որոնց անցկացրած հետազոտությանը մասնակցել է 1500 կամավոր: Նրանց տարիքը կազմել է 65-84 տարեկան: Սուրճ խմելու քանակի և մտավոր կարողությունների փոխկապակցվածության վերլուծությունը տևել է 3.5 տարի:
Պարզվել է, որ եթե տարիքի հետ միասին աճել է սուրճ խմելու քանակը, ապա մտավոր կարողությունների նվազեցման ռիսկն աճել է 1.5 անգամ:












































