Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ` Չինաստանի հյուսիսում գտնվող Խուանխուա քաղաքում գրանցված առատ տեղումները քայքայել են հողը և այդպիսով օգնել են հայտնաբերել դամբարան, որի տարիքը կարող է հասնել 1200 տարվա:
Այդ մասին գրել են չինական ԶԼՄ-ները: Տեղի հնագետներն արդեն իսկ սկսել են հետազոտել այդ վայրը, որն առաջինը հայտնաբերել է քաղաքի բնակիչներից մեկը: Առաջին ցուցիչները վկայում են, որ գերեզմանոցը պատկանում է չինական Տան կայսերական դինաստիային, որը երկրում իշխել է 618-907 թվականներին:









































